08 12 2021

18 տարեկաններին մեղադրում եք վախենալու մեջ, բա նոյեմբերի 9-ից հետո Դո՞ւք որտեղ էիք. Էլինար Վարդանյանը՝ Փաշինյանին



Սկզբում ասում էիք, որ Ձեզ համար բոլոր գերիները հավասար են և պատրաստ եք դրա համար Ձեր որդուն հանձնել գերիների փոխարեն, հետո արդեն ասում էիք, որ դեռ պետք է քննել՝ գերի ընկնելը հանցագործություն է, թե ոչ։ Հիմա մի հատ կողմնորոշվեք, գերիների՝ դրսում կանգնած ծնողները սպասում են Ձեր պատասխանին։ Ի վերջո, ինչպիսին է Ձեր դիրքորոշումը գերիների վերաբերյալ, փակված է արդյոք այդ հարցը Ձեզ համար: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։

«Ես էսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա սկսեց խոսել զինվորների պարտականությունների մասին: Էլինար Վարդանյանն արձագանքեց, թե գիտի, որ զինվորականներն ունեն պարտականություններ, ապա հարցրեց. «Դո՛ւք Ձեր պարտականությունները գիտե՞ք։ Դուք 18 տարեկաններին մեղադրում եք վախենալու, չկողմնորոշվելու մեջ, հետո քրեական գործեր հարուցելու սպառնալիքով եք խոսում գերիների հետ։ Բա նոյեմբերի 9-ից հետո Դո՞ւք որտեղ էիք, կողմնորոշվե՞լ էիք։ Թեև կարող եք չպատասխանել, շատ լավ գիտենք՝ որտեղ էիք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ