Սա ինքնին իրավական որևէ գաղափար կամ ենթատեքստ չպարունակող պրոցես է։ Անշնորհակալ գործ է այս գործընթացին իրավական գնահատականներ տալը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նարեկ Մանթաշյանը
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, ընթանում էր «Հայաստան» դաշինքի անդամներ Նարեկ Մանթաշյանին, Բագրատ Եսայանի և մի խումբ մարդկանց (թվով 10 մարդ) գործով դատական նիստը։
«Ի սկզբանե, այստեղ զուտ հանձնարարականի կատարում է։ Ինքս պնդում եմ, որ չեմ արտահայտել այդ խոսքերը, բայց բոլոր արտահայտողներին քաջալերում եմ, ողջունում եմ և կիսում եմ նրանց կարծիքը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը