Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ ընդդիմությունը ցույցեր էր անում, նիկոլաթուրքերը գերիների հարազատներին համոզում էին, որ իրենց հերոս տղերքին չեն կարողանում վերադարձնել, որովհետև ընդդիմությունը ցույցեր է անում, «խանգարում» է։ Եւ շատերն այդ կուտը ուտում էին, ընդդիմությանը մեղադրում, թե ձեր պատճառով, մեր երեխեքը, բլա-բլա-բլա...
Երբ Նիկոլն ընտրություններից անմիջապես առաջ հայտարարեց, որ գերիները «մի երկու ամիս ավել էլ կսպասեն», կարծես թե նույն գերիների ծնողերը պետք է դուրս գային, ու բզիկ-բզիկ անեին, բայց չէ, կարծես թե մեծ մասամբ լռեցին, իսկ Նիկոլն էլ հանգիստ վերընտրվեց։
Այսքանից հետո լրիվ տրամաբանական է, որ հիմա էլ, երբ ընդդիմությունն արդեն ցույցեր չի անում, նույն իշխանության ամենաբարձր ներկայացուցիչներից մեկը հանգիստ, առանց վայրկյան իսկ անհանգստանալու իր ապագայի համար, հայտարարում է, թե գերիներին դասալիքներ է համարում և իր համար նրանք «չկան»։
Որևէ զարմանալի բան չկա, որ իրականում, Հայաստանի հարգելի համաքաղաքացինե՛ր, մենք բոլորս նիկոլաթուրք իշխանությունների համար չեղածի հաշիվ ենք։ Ու այնքան կլինենք չեղածի հաշիվ, մինչև շարունակում ենք հանդուրժել ու մեր հարկերով ֆինանսավորել Հայաստանում Իլհամ Ալիևի կամակատարներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը