07 12 2021

Եթե ՔՊ-ն համաձայն չի Ալենի տեսակետի հետ, ապա Ալենը պիտի հրաժարական տա․ Գարեգին Միսկարյան

Եթե ՔՊ-ն համաձայն չի Ալենի տեսակետի հետ, ապա Ալենը պիտի հրաժարական տա․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ես չեմ կարծում թե Ալեն Սիմոնյանը գերիների մասին իր դիրքորոշումը (այն որ գերիները իր համար էլ չկան) հայտնել է ԲՄՎ-ի մասին խոսակցությունները չեզոքացնելու համար։ Ինձ չի թվում, թե պետության կարևոր դեմքերից մեկը` Ազգային Ժողովի նախագահը, չի հասկանում, որ մի անբարոյական վարքը մեկ այլ անբարոյական վարքով հնարավոր է չեզոքացնել։

Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանի համար մեկ խնդիրը այն է, որ մարդը շարունակում է լինել արժեզրկված։ Մարդուն որպես բարձրագույն արժեք գնահատող հանրությունը ԱԺ նախագահի պաշտոնում չէր կարող նման արժեհամակարգի կրողն պաշտոնատար անձ ունենալ։

Եթե ՔՊ-ն համաձայն չի Ալենի տեսակետի հետ, ապա Ալենը պիտի հրաժարական տա։ Եթե Ալենը հրաժարական չտվեց, ուրեմն բոլոր բարոյական մարդիկ պիտի Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության անդամությունից հրաժարվեն։

Ես լավատես չեմ, բայց մի չնչին հույս ունեմ, որ Ալենը պարզապես ստիպված կլինի ԱԺ նախագահի պաշտոնը զիջել հանուն վաղվա նոր, արժեհքային Հայաստանի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ