02 03 2024

ԱԺ նախագահն իր խոսնակին ստիպել է ՔՊ-ական դառնալ. «Ժողովուրդ»

ԱԺ նախագահն իր խոսնակին ստիպել է ՔՊ-ական դառնալ. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր նորանշանակ խոսնակ Նելլի Ղուլյանից պահանջել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում ներկայացնի: Դա արել է հատկապես այն բանից հետո, երբ թիմակիցները նրա դեմ դավեր էին նյութում, թե ՔՊ-ին հավատարիմ չէ, շեղվել է կուսակցության հռչակած սկզբունքներից:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ ԱԺ խոսնակի աշխատասենյակի պատին բերել եւ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն են փակցրել:

«Ժողովուրդ» օրաթերթն այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեց Նելլի Ղուլյանին. վերջինս ասաց, որ ինքը ՔՊ աջակից է, ուստի չի բացառում անդամակցությունը, սակայն Սիմոնյանի կողմից նման պահանջ իր առջեւ չի դրվել։ «Ոչ մի պահանջ Պարոն Սիմոնյանը չի ներկայացրել, ինձ համար ծիծաղելի է՝ որտեղից են նման տեղեկություններ տարածվում: Ես կարող եմ ասել, որ 2018թ-ից ի վեր սատարել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը որպես քաղաքացի եւ դրա համար չեմ բացառում իմ անդամակցությունը. դա եղել է միշտ իմ մտքին, բայց ԱԺ նախագահի կողմից երբեւէ նման պահանջ ինձ չի ներկայացվել»,-ասաց նա: Ինչ վերաբերում է իր աշխատասենյակում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցնելուն, ԱԺ նախագահի խոսնակն ասաց. «Ես ասացի, որ հեղափոխությանը սատարում եմ, ՔՊ-ին սատարում եմ, դրա համար սա շատ նորմալ եմ համարում»:

Նշենք, որ Նելլի Ղուլյանը ԱԺ նախագահի խոսնակի պաշտոնը զբաղեցնում է այս տարվա հունվարից. մինչ այդ զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը:
Հավելենք, որ Ալեն Սիմոնյանը նույնիսկ խոստացել է խոսնակին ԱԺ պատգամավոր դարձնել մյուս ընտրություններում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ