07 12 2021

Շատ ակտիվորեն պատրաստվում ենք փողոց դուրս գալուն․ Իշխան Սաղաթելյան



Ակնհայտ է, որ տեղի է ունենում երկհարկանի բանակցություններ։ Ակնհայտ է, որ ժողովրդի թիկունքում հերթական անգամ տեղի է ունենում պրոցեսներ և Ալիևը արդեն ակնհայտ հայտարարություն է, պայմանավորվածությունների համար հայտնեք կոնկրետ ժամեկտներ։ Այս մասին ԱԺ-ում լրագորղների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Ես վստահ չեմ, որ այդ խոստումները այս իշխանության կողմից չեն տրվել, անունը կդնեն միջանցք, թե այլ, կարևոր չէ, կարևորը բովանդակությունն է, այսօրվա ՀՀ իշխանությունները վաղուց չեն սպասարկում պետության և ժողովրդի շահերը»,-ասաց նա։

Անդրադառնալով ընդդիմության «Դիմադրություն» շարժմանը, Սաղաթելյանը նշեց․

«Մենք փողոց դուրս կգանք բնականաբար, բայց պետք է դուրս գանք շատ ավելի կազմակերպված, շատ ավելի համախմբված, որպեսզի ժողովրդին և մեր պայքարի առաջամարտիկներին չհիասթափեցնենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ