07 12 2021

Հայ ժողովուրդը պետք է համախմբվի հայոց փրկության հարցի շուրջ․ Արծվիկ Մինասյան



«Այսօր Հայաստանին ներկայացված է թուրք-ադրբեջանական  և ծայրահեղ իսլամիստական կողմից այնպիսի պահանջ, որը վերացնում է հայ ժողովրդի գոյությունն այս տարածաշրջանում»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Դրան դիմագրավելու ռեսուրը ,արտաքին անվտանգության  տեսանկյունից, մեր ռազմավարական գործընկերները պետք է լինեն, ներքին անվտանգության համակարգի տեսանկյունից՝  մեր  բանակը պետք է լինի, որը պետք է վերակառուցվի և իհարկե  ժողովուրդը՝ իր դիմադրությամբ։ Այս երկու ուղղությամբ իշխանությունը քայլ չի կատարում, ընդհակառակը թուլացնում է։  Մեր պահանջը պարզ է․ հայ ժողովուրդը պետք է համախմբի հայոց փրկության հարցի շուրջ»,-նշեց Արծվիկ Մինասյանը։  

Մանրամասն՝տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ