06 12 2021

Փաստը մեկն է՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը ամենամեծ ընդդիմադիր ուժն է․ Ագնեսա Խամոյան



Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պարտվում այն ընտրություններում, որոնց չեն մասնակցում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Այս մասին Աժ-ում հարց ուղղեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին։

Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորը  նշեց. «Հայաստան» դաշինքը որպես նախընտրական միավոր համապետական ընտրություններին մասնակցում էր հստակ նպատակով՝ վերցնել իշխանությունը: Իշխանությունը կայուն է, ընդդիմությունը՝ փոփոխական: Ինչպես նախորդ, այնպես էլ այս ՏԻՄ ընտրությունների ժամանակ դրանք կարելի է դիտարկել որպես մարտավարական քայլեր: «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ն համայնքների մեծ մասում մասնակցություն է ունեցել: Կարևորը ոչ թե այն է, թե ինչու «Հայաստան» դաշինքը որպես մեկ միավոր չէր մասնակցում ընտրություններին, որոցվհետև «Հայաստան» դաշինքը ստեղծված է եղել համապետական ընտրություններին մասնակցելու համար, ոչ թե ՏԻՄ ընտրություններին: Այստեղ կարևորը ոչ թե «Հայաստան» դաշինքի մասնակցելն է, այլ փաստը, որ մենք իշխանության փլուզման ականատես ենք լինում: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փլուզվում է:

Խամոյանն ասաց, որ եթե Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեր ԱԺ ընտրություններին, ասելու էին՝ չմասնակցեց ու թույլ տվեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, որովհետև նա նորից իշխանություն էր վերցնելու:

Ընդդիմադիր պատգամավորը հորդորում է դուրս գալ կեղծ օրակարգից, հարցադրումներից, որ եթե Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեր, Փաշինյանը չէր հաղթի, Խամոյանը որպես վառ օրինակ նշում ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի մասնակցությունը ՏԻմ ընտրություններում և խորհրդարանական ընտրություններում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ