02 12 2021

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կրկին գրավով ազատ արձակվեց

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կրկին գրավով ազատ արձակվեց

«Փաստինֆո»-ն գրում է.

«Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ երկրորդ անգամ գրավ կիրառվեց ու 55 մլն դրամի չափով գրավի դիմաց կրկին ազատ արձակվեց։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Սուքիասյանի խափանման միջոցի հարցը քննության առարկա է դարձրել պաշտպանի դիմումի հիման վրա։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են դատարանից։

Նշենք, որ նախաքննության ընթացքում Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի կողմից փոփոխվել էր և կիրառվել գրավ՝ 50 մլն դրամի չափով։ Դատախազությունը բողոքարկել էր Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը, սակայն, մինչ բողոքի քննությունը, քրեական գործով նախաքննությունն ավարտվել էր և գործն ուղարկվել է դատարան։ Գործը՝ դատաքննության նախապատրաստելիս դատավոր Կարեն Ֆարխոյանը, ում վարույթում այժմ գտնվում է քրեական գործը, քննել է Սուքիասյանի խափանման միջոցի հարցը և վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողել անփոփոխ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ