02 12 2021

Շուրջ 81 զինծառայողի նկատմամբ իրականացվում է քրհետապնդում միայն նրա համար, որ ապրում են վարձով․ Թովմասյան



Կան զինծառայողներ, որոնք ապրում են վարձով, սակայն վարձակալը չի համաձայնվում պայմանագիր կնքել և իրենք ստիպված են լինում այլ մարդու հետ պայմանագիր կնքել, այդ պայմանագիրը ներկայացնել ՊՆ, որպես վարձակալության փաստաթուղթ և դրա հիման վրա ստանալ փոխհատուցում։ Այսինքն ստացվում է, որ զինծառայողը փաստացի բնակվում է վարձով, բայց ոչ այն հասցեով, որի համար ստացել է փաստաթուղթ, բայց շուրջ 81 զինծառայողի նկատմամաբ իրականացվում քրեական հետապնդում միայն նրա համար, որ նրանք ապրում  են վարձով։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Սա աբսուրդ է։ Կարծում եմ՝ ՀՀ-ում այս պահին չկա ավելի կարևոր խնդիր, քան զինծառոյողին որևէ իրավուքնով կամ արտոնությունով օժտելը»,-ասաց Թովմասյանը։ 

Պատգամավորի խոսքով, փոխհատուցման չափն էլ է քիչ, քանի որ բնակարանների գները  ավելի բարձր են, քան տրվող փոխհատուցումները։ «Ժամանակի ընթացքում պետք է այս հարցն էլ լուծվի»,- նշեց Թովմասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ