Ռուսաստանը նույնպես կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով ՝ «ցեղակիցների» բնակության արեալին համապատասխան: Այդ դեպքում այդ գույները կզբաղեցնեն աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջանները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՝ մեկնաբանելով թյուրքական աշխարհի քարտեզը, որը նվիրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ափսոսանք էր հայտնել, որ թյուրքական աշխարհի քարտեզի վրա, որը նվիրել են Էրդողանին, չկա մեծ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում, որը պատմականորեն ՌԴ-ում է գտնվում՝ Ալթայում:
Հիշեցնենք, որ Էրդողանին վերոհիշյալ քարտեզը նվիրել է Թուրքիայի ազգային շարժում (ԱՇԿ) ազգայնական կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին։
«Թյուրքական աշխարհում», ըստ Բահչելիի, մտնում են Ռուսաստանի հարավի շրջանների մի մասը, Արեւելյան Սիբիրը, ինչպես նաեւ Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի եւ Իրանի տարածքների մի մասը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը