01 12 2021

Իշխանասարում ադրբեջանցիները երևի թաքնվել են, թե չէ ինչո՞ւ պետք է հետ քաշվեին․ Վահե Հակոբյան



«Ես կարծում եմ, որ մեր կողմից մաքսակետեր դրվելու մասին խոսակցություններն առարկայական կողմ չեն գնալու և դրանք կրելու են ֆիկտիվ բնույթ։ Տրամաբանությունը ո՞րն է այդտեղ մաքսակետ դնելու, ադրբեջանական ո՞ր մեքենան է գալու այդտեղ մաքսազերծվի»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե հակոբյանը։

Պատգամավորը նաև ընդգծում է․ «Երբ հաջողվի այս կառավարությունից ազատվել ու երբ Հայաստանի շահերը կներկայացնեն այն մարդիկ, որոնց շարժառիթները բխում է ազգային ու պետական շահից, մենք կունենանք հնարավորություն նաև ազատել այդ ճանապարհները»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ