Գտնում եմ, որ վերջին շրջանում ոստիկանության գործողություններն առհասարակ հանրային հավաքների ընթացքում գնալով էլ ավելի են շեղվում համաչափության և իրավունքի գերակայության տիրույթից։ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Ես գիտեմ, որ ոստիկանության համակարգում կան առավել քան պարկեշտ, օրենքին ծառայող, իրավունքը գիտակցող ոստիկանության ծառայողներ, բայց ցավոք սրտի, կան նաև ոչ նման ծառայողներ։ Կան ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս շատ ավելի դուր գան իշխանություններին, ինչն անընդունելի է, քանի որ ոստիկանությունը ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության, այլ հենց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավուքնները և օրինական շահերը պաշտպանող կառույցն է»։
Ավելին՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը