29 11 2021

Աշխարհը փոխեց վերաբերմունքը՝ տեսնելով, որ հայերը չեն պաշտպանում իրենց իրավունքը․ Կիրո Մանոյան



Պատերազմի ժամանակ՝ դեռ պատերազմը չվերջացած, բացառապես Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի աշխատանքի արդյունքում եղան երկրների խորհրդարաններ՝ Հարավային Ամերիկայից սկսած մինչև Չիլի և եվրոպական որոշ երկրներ, որոնք դատապարտեցին Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումները Արցախի վրա։ Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանն ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Պատերազմը ստեղծեց լրիվ նոր իրավիճակ նաև աշխարհի վերաբերմունքի մեջ․ աշխարհը երբ տեսավ, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն պաշտպանելու հայկական շահերը, արդեն իրենք իրենց կեցվածքի մեջ հավելյալ փոփոխություն մտցրին․ եթե հայերը չեն պաշտպանելու իրենց իրավունքը, մենք ինչո՞ւ պետք է պաշտպանենք հայերի իրավունքը և վնասենք մեր հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ»,-ասաց Կիրո Մանոյանը։

Ավելին՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ