27 11 2021

Ոչ մի թուղթ չի զսպելու Ալիևին․ Վարդան Ոսկանյան

Ոչ մի թուղթ չի զսպելու Ալիևին․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի պնդմամբ` ոչ մի թուղթ չի զսպելու «Բաքվի բռնապետ» Իլհամ Ալիևին:

«Եթե ոմանց թվում է, թե ինչ-որ հերթական թղթի հիման վրա Բաքվի բռնապետն էլ չի գնալու ագրեսիայի և բռնազավթման, ապա նրանք սխալվում են», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոսկանյանը:

Իրանագետն ընդգծել է, թե ոչ մի թուղթ չի զսպելու Ալիևին, «քանզի թղթերը, պատկերավոր ասած, լոկ ժամանակ են տալիս մաքրելու զենքերը հաջորդ կրակոցի համար»:

«Հետևաբար, միայն պատրանքներով ապրողը կարող է հավատալ, որ մեր բանակը չվերականգնելով ու չարդիականացնելով` թղթի կտորներով կարելի է բացել «խաղաղության դարաշրջան»», - նշել է Վարդան Ոսկանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ