«Ռուսաստանը Հայաստանից միջնորդության խնդրանք է ստացել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար եւ պատրաստ է նման օգնություն ցուցաբերել»։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքերով, Ռուսաստանը շահագրգռված է և ջանքեր է գործադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»,- ասել է Զախարովան ճեպազրույցում։
Նա նաև նշել է, որ երկխոսության մեկնարկը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը և «բարիդրացիության և վստահության մթնոլորտի ձևավորմանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը