Ակնհայտ է, որ Ադրբեջան-Իրան հարաբերություններում առկա խնդիրները, հիմա ևս առկա է, որևէ խնդիր չի լուծվել։ Իրանցիները աշխատում են մկրատի և քաղցրաբլիթի քաղաքականւթյամբ և ըստ էության մտրակի կիրառությունից հետո, այժմ Ադրբեջանին առաջարկում են պատկերավոր ասած քաղցրաբլիթը։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Իրանագետի խոսքով, այսօր ՀՀ-ն չունի այլընտրանքային ճանապարհ, այլընտրանքային եզրույթը մանիպուլյացիա է մեր հասարակության համար։
«Ճակատենի ճանապարհը չկա, դա այլընտրանք էր հիմնական մայրուղուն։ Եթե ակնկալում ենք Իրանից կոշտ դիրքորոշում մենք պետք է լուծենք մեր խնդիրը․ արդյո՞ք ՀՀ-ից պաշտոնական մակարդակով հստակ ազդակներ են գնում համաշխարհային հանրությանը, այդ թվում նաև Իրանին»։
Ոսկանյանի դիտարկմամբ` Իրանի համար Հայաստան-Իրան կապի խզումը նշանակում է Իրանի կենսական շահերի ոտնահարում:
«Մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ տարածքում որևէ պարագայում չպետք է ունենանք Սիրիա, երբ մեր տարածաշրջանում ծածանվեն բոլոր դրոշները, բացի Հայաստանի դրոշից, սա չպետք է որևէ պարագայում թույլ տալ, մյուս կողմից, մենք ունենք կարևոր մարտահրավերներ, որոնց պետք է արձագանքենք, հետևաբար, իրանական աջակցությունից հրաժարվելը կոպտագույն սխալ կլինի: Այո, եթե իրանական կողմը պատրաստ է Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելու, դա արժանապատիվ կերպով կարելի է ընդունել», - լրագրողների հետ զրույցում ասաց Ոսկանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը