Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի ՊՆ-ին, հայտնում են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։
Aravot.am-ը գրել է, որ իրենց տեղեկություններով՝ երեկ ուշ գիշեր Սիսիանի բնակավայրերից մեկում ադրբեջանցի է հայտնվել, որը բնակիչներից մեկի տուն է մտել, խոսել հայերեն. «Բնակիչը կասկածել է, և ադրբեջանցին փախուստի է դիմել։ Եղել է զինվորականի հագուստով։
Մեկ այլ բնակավայրում նրան բռնել են, և ադրբեջանցին հիմա իրավապահների մոտ է։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նա պարզաբանել է, թե տարածքը շփոթել է ու հայտնվել հայկական կողմում։ Միաժամանակ ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Նախիջևանի տարածքից երկու զինծառայողներ են մոլորվել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը