Տասը տարվա մեքենա է, հաստատ այս ընթացքոեւմ այդ մեքենան մաշված կլիներ և կարիք կար փոխելու։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով որոշմանը՝ համաձայն որի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամ արժողությամբ նոր մեքենա ձեռք կբերվի։
Ինչ վերաբերում է հարցին՝ ձեզ համար ևս նոր մեքենա ձեռք կբերե՞ք, նախարարը պատասխանեց․ «Հա, մեքենա կա, սպասուրկում է, բայց եթե անհրաժեշտություն լինի, գնելու ենք, իհարկե»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը