24 11 2021

Զինվորին դատում է օրենքը, իսկ գերագույն հրամանատարին ժողովո՞ւրդը



Նախօրեին Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ նորից խոսեց գերիների մասին: Նա, մասնավորապես ասաց, որ պետք է քննություն տարվի և պարզվեն հանգամանքները: «Ի վերջո կա օրենք և օրինականություն: Ցանկացած զինվորականի արարք պետք է քննվի, բա զինվորական երդումը, ինչպես կառավարության անդամի երդումը տենց անիմաստ բան է»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանը հարց ուղղեց Փաշինյանին, թե արդյոք ինքը նախաքննության մասնակցել է պատերազմի ընթացքին վերաբերող մի դրվագով, երբ Արցախի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ բողոքում էր, որ ՀՀ-ից օգնություն չի գալիս: Նա ի պատասխան ասաց, որ իր դատաստանը ժողովուրդն է տվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ