Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենա ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիեւի եռակողմ բանակցությունները: Այդ մասին հայտնել են Կրեմլում, փոխանցում է RT-ն:
Տեղեկության համաձայն՝ Պուտինը նաեւ առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի եւ Ալիեւի հետ:
Ըստ РИА Новости-ի՝ կողմերը կքննարկեն 2020-ի նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, կնախանշեն տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը