Ադրբեջանի պահանջով Հայաստանը գնում է արագացված տեմպերով դեմարկացիայի։ Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպում, որտեղ, ամենայն հավանականությամբ, սեղանին դրված է այդ թուղթը։ Ադրբեջանը ռազմական բախումներ է սադրում սահմանին ամեն օր, 45 կիլոմետր Սյունիքի կողմից խորացել է ՀՀ տարածքի մեջ։ Ըստ ամենայնի, այդ ամենը դեմարկացիան արագացնելու համար է։
Հիշեցնենք, որ դեռ խորհրդարանական արահերթ ընտրություններից առաջ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ հենց այսպիսի քայլերով Ադրբեջանը ստիպելու է արագացված քայլերով դեմարկացիա անել։ 2021թ․ մայիսի 20-ին առողջապայհության ոլորտի մասնագետների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանն ի պատասխան ներկաներից մեկի հարցի, ասում է հետևյալը․ «Գիտեք ինչ կատարվում է Սյունիքում, հիմա նաև Գեղարքունիքի մարզում պատճառը միակն է, եթե դու ունես սահման, դու այդ սահմանը պետք է պաշտպանես քո զինված ուժերով, սահմանապահ ուժերով և խոսքը գնում է, թե ինչ կարգի խտությամբ են քո զինված ուժերը տեղաբաշխված այդ սահմանում, սենց դիրքային, ասյպես ասած, ինչ խտությամբ է, և ընդհանրապես որտեղ են քո դիրքերը։ Եթե քո սահմանից դու քո դիրքը դնելու ես 5 կմ հետ քո տարածքի խորքում, ապա հակառակորդը անպայման գալու է քո դիմացը կանգնի, ո՞ւմից ես բողոքում։ Մի հատ հասկանանք՝ ո՞ւմից եք բողոքում։
Քա՞նի ամիս է անցել արդեն պատերազմից հետո, այս ընթացքում պետք է հնարավորություն տային մեր զինված ուժերին բավարար չափի հավաքագրել պայմանագրային զինծառայողներ և այդ բոլոր տեղերում բավարար խտության և մեր սահմանի բերանով դիրքավորվել։ Այդ դեպքում, այդ 3-4 կմ առաջ գալու համար պետք է սկսեին կրակել, պետք է պատերազմ սկսեր։ Այսօր երևում է, որ դրա մասին չէ խոսքը, ուղղակի ազատ էր մտել են, դիրքավորվել են, հիմա էլ մեզնից ին- որ բաներ են պահանջելու։ Առիթ ունեցել եմ վերջերս դրա մասին խոսելու։
Ի՞նչ են մեզնից պահանջվում։
1-ինը․ հաստատ պահանջելու են դեմարկացիա՝ արագացված տեմպերով։ Ի՞նչի համար է դեմակրացիան, վերջնականապես հաստատել, միջազգայնորեն ճանաչված սահման ստեղծել այստեղ և դրանով համարել, որ Ղարաբաղի հարցը ընդհանրապես փակված է։
Կարմիր շուկա-Շուշի ճանապարհ։ Ես չգիտեմ՝ հիմա ինչ պայմաններ են առաջ բերելու, բայց ակընհայտ է մեկ բան, որ կոպիտ ասած, հարիֆը գտել են և ոնց ուզում անում են, մի քիչ առաջ գալ, ճնշել, ասել էս հարցը պետքա լուծես, հիմա այդ հարցերը լուծվի մեկ ուրիշ հարց են դնելու, այնքան ժամանակ մինչև այս մարդիկ, որոշող մարդիկ են, թուղթ ստորագրող մարդիկ են։ Էդպես է չոքած մարդու վրա մի հատ էլ քացով տալիս ինչ-որ․․․․ ավելի համարձակ են, ավելի ազատ են և վստահ են, որ որևէ դիմադրություն չի լեինելու։ Հիմա սա է վիճակը, դու ինչքան հետ գնաս, էնքան ինքը առաջա գալու։ Դու պետքա դիրքավորվես քո սահմանի բերանով։ Ինքը իրա պոստը բերելա, դու էլ 100 մետրի վրա քոնը դիր։ Այլ կերպ հողեր պահել, երկիր պահել ուղղակի չկա»։
Ցավոք սրտի, իրականություն դարձան երկրորդ նախագահի կանխատեսումները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը