Մեր 4 գյուղերի հայրենակիցները՝ թվով 600 մարդ, Կապան գալու համար 150 կմ պետք է անցնեն։ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Անդրադառնալով Երևան-Կապան թռիչքների չեղարկմանը, Հակոբյանը նշեց, որ դա ավագանու ընտրություններում իշխող ուժի նախընտրական «փուչիկ ու օդ» խոստումներից էր։
«Դրանով նորից թոզ էին ուզում փչել ժողովրդի աչքերին», - լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը։
«Իրենք էլ եկան, ասացին իրենց ոճի մեջ՝ պոպուլիզմ, սուտ ու կեղծիք։ Ասացին՝ բացում ենք, Կապանում հերթական անգամ կերան թարս ապտակ ու գնացին։ Բնական է՝ նախաձեռնողը հրաժարվեց, որովհետև ադրբեջանական զինուժը 100-ից 150 մետր հեռավորության վրա է ու այնտեղ վայրէ՞ջք կատարի ինքնաթիռը. անհնար է», - ավելացրեց պատգամավորը։
Վահե Հակոբյանը նաև նշեց, որ Նախիջանի հատվածում ադրբեջանցիները մաքսային տերմինալ են կառուցել և նրանց ակտիվությունը իրավունք է տալիս մտածել, որ փորձելու են Անգեղակոթ-Շաղատ հատվածով ստանալ ճանապարհ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը