«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարի հարցազրույցներից մեկից, որը տեղի է ունեցել 2020 թվականի հունիսի 13-ին։
«Հայաստանի պարտությունից արդեն երկու ամիս առաջ շնորհակալություն էին հայտնում Փաշինյանին, որ տապալեց բանակցությունները իր զրոյական կետով ու արձակեց Ադրբեջանի ձեռքերը: Սա 2020 թվականի հուլիսն է: Բա՞ շնորհակալ չլինեին»,- գրում է Մանթաշյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը