19 11 2021

Փաշինյանը ժողովրդի թիկունքում նորից պայմանավորվածություն է ձեռք բերել. Ագնեսա Խամոյան



Տասը օր առաջ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում է, որ չի կարող տեղի ունենալ դելիմիտացիա, քանի որ սահմանին կրակում են: Դրանից հետո Փաշինյանը կառավարության նիստում հակառակն է ասում, տպավորություն է, որ կրկնվում է 44-օրյա պատերազմի սցենարը: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Նիկոլ Փաշինյանը հիմա էլ ասում է, որ իր համար ընդունելի են ՌԴ առաջարկները, այն Ռուսաստանի, որի դեմ արշավ էին սկսել իր պատգամավորները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ