18 11 2021

Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացով Հայաստանը փաստացի հրաժարվում է Արցախից․ Տիգրան Քոչարյան



Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացով Հայաստանը փաստացի հրաժարվում է Արցախից։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Եթե մեկը կարծում է, որ Գորիս-Կապան ճանապարհը տալով, Կապան-Ճակատենը տալով դրանից պրոցեսը  կանգնելու է, սխալվում են։ Այս իշխանությունները ատում են Արցախը, ատում են Հայաստանը։ Հիմա փորձում են Սյունիքը գցել մեր գրպանը, որ մենք Արցախը մոռանա՞նք»,- ասաց Տիգրան Քոչարյանը։

Մեդիափորձագետի կարծիքով, հիմա իշխանություններն անում են ամեն ինչ որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի կապը կտրեն։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ