18 11 2021

Դելիմիտացիա ու դեմարկացիա կլինի․ Փաշինյանը հանձնարարեց Պապիկյանին



Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ.

«2021թ. մայիսից ի վեր ՀՀ և Ադրբեջանի սահմանների միջև դելիմիտացիա ու դեմարկացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչել ՌԴ կողմից ու երեքն էլ մեզ համար ընդունելի են եղել ու շարունակում են ընդունելի մնալ: Երեկ իմ հայտարարությունից հետո ՌԴ ՊՆ-ն դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով: Ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»:

Փաշինյանը Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ռուս գործընկերոջ հետ ճշգրտել մանրամասները:

«Փորձենք իրագործել առաջարկները»,- ասաց Փաշինյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ