Չնայած բազմաթիվ տեղեկություններին, որ հայկական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ, Սիսիանի զինվորական հոսպիտալից մեզ հերքում են, որ իրենց մոտ վիրավորներ կան։ Հոսպիտալից նշում են, որ իրենց մոտ առհասարակ ոչ մի վիրավոր երեկվանից չի տեղափոխվել և տարօրինակ կերպով հորդորում էին տեղեկատվությունը որևէ տեղ չհրապարակել, թե չէ մյուս անգամ զանգելուց ոչ մի բան չեն ասի։
Վիրավորների մասին լուրերը հերքում են նաև պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ վիրավորների մասին տվյալներ չունեն։
Նշենք, որ վիրավորների մասին դեռևս երեկ գրում էր նաև Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը՝ «Հայակական ժամանակը», որին մեկը մյուսին հերթ չտալով սկսեցին հղում տալ Հանրային հեռուստաընկերությունն ու մյուս իշխանական լրատվամիջոցները։ Ավելի ուշ 4 վիրավորի մասին տեղեկություն հաղորդեց նաև ԱԺ իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը