ՌԴ-ում ՀՀ դեսպանը կանչվել է ԱԳՆ: Նրան բողոքի նոտա է հանձնվել Ազգային ժողովի նախագահ Սիմոնյանի՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար։Այդ մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Հայաստանի դեսպանը տեղեկացվել է սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Բադալյանի և Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Գևորգյանի ձերբակալության մասին։
Մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ը ուշադրություն է հրավիրել ԱԺ-ում Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացին, վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի Կիև մարդասիրական օգնության փոխանցմանը, հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացմանը։
Միևնույն ժամանակ Ռուսաստանն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ, հարաբերությունների զարգացման շուրջ պայմանավորվածությունները կկատարվեն ի շահ երկու ժողովուրդների։ Սա, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է ՀԱՊԿ զորավարժությունների կազմակերպմանը և հետագայում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար կազմակերպության՝ Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելուն,- ասվում է հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը