16 11 2021

Այդ մանդատները որևէ մեկը իր բարձի տակ տաք-տաք չի պահում․ Ագնեսա Խամոյան



Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ առաջին իսկ օրվանից մենք ասել ենք, հայտարարել ենք, որ պատեհ պահին մենք մանդատաները վայր ենք դնելու։ Այս մասին հրատապ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Մեկնաբանելով՝ ի՞նչ է նշանակում պատեհ պահ, պատգամավորը նշեց․

«Երբ մենք հասկանանք, որ այլևս հնարավոր չէ այդ գործիքը օգտագործենք, միանշանակ այդ մանդատները դնելու ենք, այդ մանդատները որևէ մեկը իր բարձի տակ տաք-տաք չի պահում և մեզ համար զարմանալի է հարցադրումը, թե արդյոք այդ հարցը մեր օրակարգում ներառված է և նախորդ խրոհրդարանական  ընդդիմության հետ համեմատություններ անցակցնելու և զուգահեռ անցկացնելու հետ կապված ես կարծում եմ՝ այլևս բոլորի համար փաստ է, որ այս իշխանությունների հետ ի տարբերություն նախորդ ընդդիմադիրների, մենք որևէ  կուլիսային պայմանավորվածության, առանձին սենյակում սուրճ խմելու չենք գտնվում և ինձ համար կոռեկտ չէ այդ համեմատությունը և զուգահեռը»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ