15 11 2021

Նոր փաստաթուղթն իրավականորեն ամրագրելուց հետո Փաշինյանն այլևս անելիք չի ունենալու, նրա հրաժարականի հարցն ավելի սուր է կանգնելու․ քաղաքագետ

Նոր փաստաթուղթն իրավականորեն ամրագրելուց հետո Փաշինյանն այլևս անելիք չի ունենալու, նրա հրաժարականի հարցն ավելի սուր է կանգնելու․ քաղաքագետ

Աղբյուրը՝ aysor.am

Մի պարզ բան պետք է գիտակցենք, որ մինչև հիմա կապիտուլյացիայի վերաբերյալ որևէ փաստաթուղթ գոյություն չունի։ Նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի հայտարարությունները միջազգային փաստաթղթեր չեն, և այն, ինչ կատարվում է՝ քայլ առ քայլ տարածքներ վերցելը, ադրբեջանական, ռուսական զորքերի մուտքը Հայաստան, սրանք բոլորն այդ մի թղթի վրա հիմնված քայլեր են․ հայտարարության, որն իրավական ուժ և իրավական արժեք չունի, «Պատերազմ և կապիտուլյացիա․ մեկ տարի անց» թեմայով քննարկմանը կարծիք հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Ըստ նրա՝ այս փուլում Նիկոլ Փաշինյանը դեռ որոշակիորեն դանդաղում է նոր փաստաթուղթ ստորագրելու և այն խորհրդարանական համապատասխան ընթացակարգերով վավերացնելու հարցում՝ շատ լավ հասկանալով, որ դրանից հետո լուրջ խնդիրներ կունենա։

«Շատ լուրջ խնդիրներ է ունենալու ոչ Հայաստանում։ Այդ փաստաթղթից հետո նա այլևս անելիք, ֆունկցիաներ չի ունենալու, և դրանից հետո արդեն նրա հրաժարականի հարցն ավելի սուր է կանգնելու», - կարծիք հայտնեց քաղաքագետը։

Հայաստանն այժմ, Աղասի Ենոքյանի խոսքով, ընդամենը հետևում է, թե նոր փաստաթուղթն ինչ իրավական ամրագրում կունենա, սակայն այն դեռևս չստորագրված՝ Հայաստանից տարածքներ են հանձնվում թշնամուն։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ