Ինչպես արդեն նշել էինք, ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը հրատապ նիստ է հրավիրել՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսային հենակետեր տեղադրելու փաստի կապակցությամբ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթով նշեց, որ սա ժողովրդի թիկունքում հերթական գործարքն է Ադրբեջանի հետ:
«Այս ամենը համաձայնեցված է եղել Ադրբեջանի իշխանությունների հետ, պատահական չէ, որ հենց այդ ժամանակ հայտարարվեց, որ Տաթև-Աղավնի ճանապարհը ասֆալտապատված է: Կառավարությունը հիմա փորձում է կաղամբը որպես միրգ ներկայացնել, այդ ճանապարհը էքստրեմալ ճանապարհ է, ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է այդ ճանապարհով բեռներ տեղափոխվեն»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը