Քաղաքական որոշակի վերադասավորումները քաղաքական թիմն անհրաժեշտ է համարել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Որպես մարզպետ ես չեմ կարող որևէ գնահատական տալ նախկին մարզպետի աշխատանքին, էթիկորեն սխալ կլինի։ Ավելին ասեմ՝ պարոն Հարությունյանի հետ շատ արդյունավետ փոխգործակցել ենք և գրանցել ենք բազմաթիվ հաջողություններ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը