06 12 2023

Հերթը հասավ Գյումրուն. ՔՊ-ն խզում է համագործակցության հուշագիրը «Բալասանյան դաշինք»-ի հետ

Հերթը հասավ Գյումրուն. ՔՊ-ն խզում է համագործակցության հուշագիրը «Բալասանյան դաշինք»-ի հետ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակողմանիորեն խզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 30.10.2021թ.-ին ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

 «Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը կներկայացնեն հրաժարականի մասին դիմումներ։ Նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը եւ թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ