11 11 2021

Սյունեցի մեր հայրենակցին ոստիկանները թույլ չեն տվել անցնել մայրուղով․ Գեղամ Մանուկյան



Կառավարության անդամները վարչապետի աթոռը զբաղեցնող գլխավորությամբ ՀՀ տարածքում թույլ են տվել տեղադրելու թշնամական մաքսակետ։ Իրենց միայն սեփական անվտանգությունն է հետաքրքիր։ Իրենց անվտանգության համար հարյուրավոր ոստիկաններ են բերվել այստեղ։ Այսքան ոստիկան որ կառավարության  մոտ է բերվել, որ Սյունիքի մայրուղու վրա կանգնեցվեր, որևէ մեկը չէր համարձակվի թշնամական մաքսակետ կառուցել։  Այս մասին կառավարության մոտ ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այս կապիտուլյանտ իշխանության լուռ համաձայնությամբ, կամ դավաճանական համագործակցությամբ ՀՀ կարևորագույն մարզերից մեկի Սյունիքի Գորիս-Կապան մայրուղու վրա հաստատվել է թուքական գերիշխանություն, իրենք դրանից չեն ամաչում։ Փաշինյանը չի ամաչում։ Ամեն  մի մեր հայրենակցի պարտքնն է այս ամենի համար պատասխան պահանջելու  այն դավաճանական գորոծողությունների համար, որի արդյունքում այսօր Հայաստանի հարավը կտրվել է մնացյալ ամբողջ երկրից, շրջափակման մեջ են մնացել Սյունիքի մի շարք գյուղեր, իսկ իրենք շարունակում են հպարտանալ, թե բերել են խաղաղություն, նրանք բերել են ստրկություն, պարտություն, նվաստացում»,-ասաց Մանուկյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ