10 11 2021

Փաշինյանը ճիշտ է անում, որ վախենում է որդեկորույս մայրերից․ Հայկ Մամիջանյան



«Պետական արարողակարգով պաշտոնյաները սովորաբար առավոտյան ժամերին են այցելում «Եռաբլուր» զինվորական պանթեոն, բայց ոչ լուսադեմին»,- ԱԺ-ում արձագանքելով լրագրողների հարցին՝ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, երբ այս տարի հունվարի 28-ին «կապիտուլյանտը», ուժով հրելով զոհվածների ծնողներին, ազատամարտիկներին, մուտք գործեց Եռաբլուր, ինքն էլ ոչնչից չի զարմանում։

«Մարդ, որ մեր ազգային սգի ու ամոթի վայրը վերածում է քաղաքական դիվիդենտներ շահելու տեղի, մարդ, որ վախենում է որդեկորույս մայրերից, ու ճիշտ է անում... զարմանալ նրա որևէ գործողության վրա, պետք չէ։ Ինքն իրավունք չունի ոտք դնել Եռաբլուր»,- ասաց Մամիջանյանը։

Անդրադառնալով պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի կողմից գնահատականների օբյեկտիվ լինել-չլինելու մասին հարցին Մամիջանյանը նշեց․

«Մեղսակիցները չեն կարող քննել տեղի ունեցած հանցագործությունները։ Հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել պարտության խոսնակին, որը բազմիցս հերքել իր իսկ ասածները, լավագույնն է սուտ տարածելու մեջ,  ցինիզմի գագաթնակետն է։ Ցինիզմի գագաթնակետն է իշխանությունների կողմից Արծրուն Հովհաննիսյանին ներառել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում որպես փորձագետ։ Դա նույնն է, որ Չիկատիլոյին ներգրավվես կանանց նկատմամաբ բռնությունը կանխարգելող հանձնաժողովի կազմում։ Ես կարծում եմ, որ իշխանությունները հատուկ անում են բաներ ժողովրդին ջղայնացնելու համար, ապացուցելու, որ իրենք դա էլ կարող են անել ու անվնաս մնալ»,- ասաց Մամիջանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ