09 11 2021

Բաքվի բռնապետը, լկտի լինելուն զուգահեռ, հաճախ շատ անկեղծ է․ Վարդան Ոսկանյան

Բաքվի բռնապետը, լկտի լինելուն զուգահեռ, հաճախ շատ անկեղծ է․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր էջում գրել է․

«Որքան էլ տարօրինակ թվա, սակայն Բաքվի բռնապետը, լկտի լինելուն զուգահեռ, հաճախ շատ անկեղծ է։

Այսօրվա իր բոլոր բարբաջանքներում նա, առանց որևէ դիվանագիտական սեթևեթանքի, մեզ շատ ուղիղ անվանում է «թշնամի», որն իբր «հավերժ ապրելու է պարտված ժողովրդի և պետության խարանով», իսկ Արցախի սիրտ Շուշիում իբր «այսուհետ չեն հնչելու այս հողի և երկնքի համար խորթ լեզվով (ծան.՝ հայերենով) երգեր»։

Հերթական անգամ «խաղաղության դարաշրջանի» համար բնորոշ վիճակը նետված է՝ կա՛մ մենք, կա՛մ ամեն ինչով բարբարոս թշնամին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ