08 11 2021

Սրանց վռնդելու ենք կամ բարիկադներով, կամ ընտրություններով. այդ բարիկադներում ես ձեր կողքին եմ. Ռոբերտ Քոչարյան



Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ եզրափակիչ ելույթով հանդես եկավ դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ներկայացրեց պատերազմի վերաբերյալ մի քանի անհերքելի, անժխտելի փաստ.

«Առաջին, այս իշխանությունը արեց ամեն ինչ պատերազմը անխուսափելի դարձնելու համար: Ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջականության  դաշտ, ըստ էության հրահրեց պատերազմ: Փաստ երկրորդ. Այս իշխանությունն արեց ամեն ինչ այս պատերազմում պարտվելու համար: Գիտակցաբար, թե ոչ, այլեւս կարեւոր չէ, իսկ սխալ քայլերով հիմարություններով: Պարտությունը սկսվել է ավելի շուտ, երբ սկսեցին հետապնդել հերոսներին, սկսեցին գլխատել բանակը, կադրային ջարդ իրականացնել բանակում: Իրենց պետք էր ոչ թե մարտունակ բանակ, այլ պետք էր իրենց հավատարիմ բանակ: Երբեք ոչ մի բանակ, որը հավատարիմ է մեկ մարդու, չի կարող լինել մարտունակ:

Փաստ երրորդ, ամբողջ 44 օրվա ընթացքում մենք մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ: Դիվանագիտական լիարժեք ձախողում է եղել: Ոչ մի երկիր չի դատապարտել պատերազմ սկսող պետությանը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երբեք այսպիսի բան չի եղել: Բա մեկը չկա՞ր, զանգեիր ասեիր՝ մի դատապարտող մի բան ասա պատերազմ սկսողին: Էս ի՞նչ վիճակում եք հայտնվել: Հիմա այդ մարդիկ խաղաղության դարաշրջան են ուզում բացել տարածաշրջանում: Ձեր հալը հալ չի նման ծրագրեր իրականացնելու համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ