08 11 2021

Այսօր հանրահավաքին քաղաքացին պետք է գա, որ ցույց տա՝ ՀՀ-ում կա արժանապատվություն․ Անդրանիկ Թևանյան

Այսօր հանրահավաքին քաղաքացին պետք է գա, որ ցույց տա՝ ՀՀ-ում կա արժանապատվություն․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքացին պետք է այսօր հանրահավաքին գա, որպեսզի ցույց տա, որ Հայաստանում կա արժանապատվություն, կա դիմադրութուն նոր պարտություններին, նոր զիջումներին, նոր ստերին, նոր կեղծիքներին։ Yerevan.Today-ի հետ զրուցյում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը այսօր՝ նոյեմբերի 8-ին` ժամը 18:00-ին, Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի։

«Քաղաքացին պետք է գա հրապարակ ոչ միայն նրա համար, որ աջակցում է այս կամ այն ուժին կամ  լիդերին, այլ ինքը իր քաղաքացու դիրքորուշումը հստատելու համար պետք է գա, որ ցույց տա՝ Հայաստանում ամեն ինչ չէ, որ մեռած է։ Պետք է գա, որ մերժի սուտն ու կեղծիքը, պարտությունը»,- ասաց պատգամավորը։

Թևանյանի խոսքով «Հայաստան» դաշինքի օրակարգն ամփոփոխ է՝ այս իշխանությունների հեռացումը։

«Մարդիկ հասկացել են, որ պետք է փոխել այս իշխանությանը, իսկ փողոց դուրս գալը այդ ճանապարհներից մեկն է»,- նշեց Թևանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ