06 11 2021

2018-ին դուք միտումնավոր ստում և ապակողմնորոշում էիք հանրությանը․ Ռուբեն Մելքոնյան

2018-ին դուք միտումնավոր ստում և ապակողմնորոշում էիք հանրությանը․ Ռուբեն Մելքոնյան

2018-ին ԲՈւՀ-երի կուսակցականացման դեմ պայքարողներ, գիտությամբ զբաղվելու «անհագ ցանկություն» ունեցողներ, ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի ոտքերի տակ պառկելով բողոքի ակցիաներ անողներ, դուք պետք է խոստովանեք, որ 2018-ին դուք միտումնավոր ստում և ապակողմնորոշում էիք հանրությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն ՄԵլքոնյանը:

«ԿԱՐՃ ԴԻՏԱՐԿՈւՄ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈւՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈւԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մինչև 2018 թ. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր ՀՀԿ նախագահ, Հայաստանի երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը: 2018-ին նրա անձի դեմ պայքարող այսօրվա իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ անթույլատրելի էին համարում ԲՈւՀ-ի կուսակցականացումը և պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:

2021 թ. ԵՊՀ քաղաքականացված և կուսակցականացված հոգաբարձուների խորհուրդը նախագահ է ընտրում ՔՊ կուսակցության վարչության նախագահ, ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին:

2018-ին ԲՈւՀ-երի կուսակցականացման դեմ պայքարողներ, գիտությամբ զբաղվելու «անհագ ցանկություն» ունեցողներ, ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի ոտքերի տակ պառկելով բողոքի ակցիաներ անողներ, դուք պետք է խոստովանեք, որ.

1. 2018-ին այլ հայացքներ և պատկերացումներ ունեիք, որոնք հիմա գլխիվայր փոխվել են,

2. 2018-ին դուք միտումնավոր ստում և ապակողմնորոշում էիք հանրությանը,

3. հիմա դուք այրվում եք բուռն ցանկությամբ պայքարելու այս վիճակի դեմ, սակայն ձեր ներկայիս կարգավիճակը և պաշտոնները, ցավոք, դա թույլ չեն տալիս:

Առաջարկում եմ Պատվերով կահույք գինը՝ մատչելի

Հ.Գ. Ինձ այս ամենի մեջ այլ հարց է հետաքրքրում. Ջորջ Օրուելը ժամանակին ականատե՞ս է եղել համանման վիճակի և գրել իր հանճարեղ ստեղծագործությունը` «Անասնաֆերման», թե՞ կանխատեսել է 21-րդ դարի սկզբի Հայաստանի վիճակը և ստեղծել համաշխարհային գրականության այդ զարդը...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ