02 11 2021

Գորիս-Կապան Ճանապարհը որոշակի խնդիրներ ունի, բայց ռեալ վտանգ չկա․ Գնել Սանոսյան



Տիգրանաշենում այս պահին 2022 թվականի համար սուբվենցիոն ծրագիր նախատեսված չէ։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Ինչ վերաբերում է Տաթև-Աղավնի ճանապարհին, և արդյոք բեռնատարների համար անցանելի է,  նախարարը հայտնեց, որ մոտ 1 կմ-ի չափ հատված է մնացել ասֆալատապատելու։ 

«Մենք նախանշել ենք ավարտել ամբողջ հատվածը մինչև նոյեմբերի վերջ։  Տաթևի ձորում երեք ոլորան կա, որտեղ թեև մեծ դվարությամբ են բեռնատարները պտտվում, բայց, ամեն դեպքում, պտտվելն անհնար չէ»,- ասաց նախարարը։

Սանոսյանը հայտնեց, որ 20 օր առաջ եղել է Կապանում։

Հարցին՝ Գորիս-Կապան ճանապարհն անվտա՞նգ էր, Սանոսյանն արձագանքեց. «Ճանապարհը որոշակի խնդիրներ ունի, բայց, կարծում եմ՝ որևէ ռեալ վտանգ չկա»։

Իսկ ինչպիսի՞ն է լինելու Գորիս-Կապան ճանապարհի ճակատագիրը, ի վերջո, այդ ճանապարհն անցնելու է թշնամու տիրապետության տա՞կ հարցին նախարարն արձագանեց. 

«Մենք այդ ճանապարհից ձեռք չենք քաշելու, այդ ճանապարհը մեր ճանապարհն է՝ բացառությամբ երկու հատվածի, որտեղ վիճարկվող է, այսինքն՝ դեռ դելիմիտացիա-դեմարկացիա երևույթը ցույց կտա՝ դա այսպե՞ս է, թե՞ չէ: Ինչ վերաբերում է մնացած աշխատանքներին, մենք զուգահեռ կառուցել ենք Տաթև-Աղվանին, կառուցում ենք Շուռնուխ առանձին մոտեցող ճանապարհ, Որոտան առանձին մոտեցող ճանապարհ, Բարձրավան առանձին մոտեցող ճանապարհ։ Հետագայում մտածում ենք, որ այն ոլորանները, որոնք վիճարկվող են, դրանց շրջանցող հատվածներ կառուցել, որ ընդհանրապես խնդիր չունենանք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ