Կապանում իշխանական թեկնածու Դավիթ Դանիելյանը հորդորում է Ճակատենի հետ կապված իրադարձություններին հետևել պաշտոնական հաղորդագրություններին։
Լրագրողների հետ զրույցում իշխանական թեկնածուն փորձում էր ամեն կերպ արդարացնել թշնամուն ճանապարհներ զիջելը, կապելով դա նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակի հետ։
Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ավտոճանապարհի թշնամուն զիջելուն, Դանիելյանը նշում է․
«Ես լսել եմ կառավարության անդամների հայտարարությունները, որ այս անցագրային ճանապարհին անցնելը այսինքն անցակետ տեղադրելը կապված է ՀՀ շահերից չբխող որոշումներին դեմ գնալու հետ, և հատկապես «միջանցքին» չհամձայնվելու և ես վստահ եմ, որ ցանկացած սյունեցի այդ քայլը ողջունում է, որ միջանցք չպետք է լինի»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը