«Մաքսային աշխատողներն արդեն տեղակայված են Գորիս-Կապան ավտոճանապարհին»,-այս մասին լրագրղների հետ ունեցած ճեպզրույցում նշեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ վարչապետը հայտարարեց, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին նաև հայկական կողմից է մաքսակետեր տեղադրվելու , նախնական աշխատանքներ տարվո՞ւմ են արդյոք։
«Մաքսային բուն գործառույթներին դեռ հարցը չի հասել, դա կլինի այն դեպքում, երբ համապատասխան որևէ մեքենա հատի ՀՀ սահմանը և մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա»,-ասաց Բադասյանը։
ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ այս պահին որոշակի աշխատանքներ են տարվում՝ մաքսային ծառայողների համար հավելյալ աշխատանքային պայմաններ ապահովելու համար:
Հարցին՝ թե Գորիս-Կապան ճանապարհին արդյո՞ք ադրբեջանցիներն այս ընթացքում մաքսային գործառույթ իրականացրել են, ՊԵԿ նախագահը պատասխանեց.
«Այն, որ իրենք տեղակայված են ավտոճանապարհին, արդեն նշանակում է, որ իրականացնում են մաքսային գործառույթ, իսկ եթե նկատի ունեք՝ մեքենա հատե՞լ է, ոչ՝ չի եղել նման դեպք»,-ասաց Բադասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը