30 10 2021

«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին

«Հայրենիք»  կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին

Կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը: Նիստին քննարկվել են  «Հայրենիք» կուսակցության գործունեությանը և ներքաղաքական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

 

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության անդամ Սոս Հակոբյանը։

Նա տեղեկացրել է, որ կուսակցության խորհուրդը որոշել է մասնակցել 2021թ. դեկտեմբերի 5-ին մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

 

Մասնավորապես, Աշտարակ համայնքում Կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Ազատ Զաքարյանը, Արտաշատում՝ Անդրանիկ Կիրակոսյանը, Սպիտակում՝ Կարեն Թեմուրյանը, Վայքում՝ Թարո Ավետյանը, Վանաձորում՝ Վահե Դոխոյանը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ