28 10 2021

Ի՞նչու մինչև այսօր Հայաստանում չկա Պֆայզեր տեսակի պատվաստանյութը․ Ռոբերտ Հայրապետյան

Ի՞նչու մինչև այսօր Հայաստանում չկա Պֆայզեր տեսակի պատվաստանյութը․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարց առողջապահության նախարարի աթոռային ֆոնդը սպառած տիկնոջը.

2021 թվականի հուլիսի 29-ին կառավարության նիստով որոշվեց 3 մլրդ 459 մլն դրամ հատկացնել Սինոֆարմ ու Պֆայզեր պատվաստանյութեր գնելու համար:

2021 թվականի հոկտեմբերի 28-ի դրությամբ Հայաստանում Պֆայզեր պատվաստանյութը առկա չէ: Քաջ գիտակցում եք, որ բնակչության մի ստվար զանգված սպասում է Պֆայզերին, որպեսզի պատվաստվի համավարակի դեմ, բայց այն Ձեր աննախադեպ անգործության արդյունքում դեռ չկա:

Ի՞նչի վրա են ծախսվել այդ գումարները և ի՞նչու մինչև այսօր Հայաստանում չկա Պֆայզեր տեսակի պատվաստանյութը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ