28 10 2021

Սկզբից պետք է պայքարել «ֆեյքերի», անանուն դոմեյնների դեմ, հետո ԶԼՄ-ին ասել, թե ինչ անել․ Վարդևանյան



Խոսքի ազատությունը սահմանադրական ամենակարևոր երաշխիքներից է։ Այն ժողովորդավարության սկզբունքի պարտադիր բաղադրիչներից մեկն է։ ՍԴ-ն դեռևս 2011 թվականին  որոշում էր ընդունել, որով շատ կոնկրետ շեշտադրումներ էր կատարել, թե որքան զգույշ պետք է լինի պետությունը, երբ խոսքը գնում ԶԼՄ գործունեությանը միջամտելուն։ Բայց այս դեպքը բնավ լավ կարգավորման  մասին չէ։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ Աժ-ում քննարկվում էր «Զանգվածային լրատվության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը, որով սահմանվում է՝ չնույնականացված աղբյուրներին հղում տալու դեպքում ԶԼՄ-ն կրում է տեղեկատվության բովանդակության պատասխանատվությունը։

«Սկզբից պետք է պայքարել «ֆեյքերի», անանուն դոմեյնների դեմ, հետո ԶԼՄ-ին ասել, թե ինչ անել։ Ինչո՞ւ պետք է ԶԼՄ-ն փորձի պարզել, թե որն է չնույնականացված աղբյուրը։ Դե թող պետության պայքարի այդ դոմեյնների դեմ»,- ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ