Դատավոր Զարուհի Նախշքարյանի դեմ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել այն բանի համար, որ նա հանդես է եկել բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշման վերաբերյալ քննադատությամբ և պաշտպանել է իր գործընկեր, դատավոր Աննա Փիլոսյանին։
Դատավոր Զ. Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ մամուլում հրապարակված միջնորդությունից պարզորոշ երևում է, որ գործադիր իշխանությունը հիմք է ընդունել հանրային հնչեղություն ունեցող խնդրով դատավորի կարծիքն արտացոլող լրատվամիջոցների հրապարակումները։
Այդ առթիվ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներս, լրագրողական կազմակերպություններս մեր վրդովմունքն ու մտահոգությունն ենք հայտնում դատական իշխանությանն անմիջականորեն վերաբերող ու իրենից հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցով դատավորի կողմից կարծիք հայտնելը պատժելի դիտարկելու կապակցությամբ։ Դա ուղղակի ոտնձգություն է խոսքի ազատության Սահմանադրական արժեքի նկատմամբ, քանի որ վերագրվող արարքի համար դատավորին պատժելու դեպքում հանրությունը հետայսու կզրկվի ժողովրդավարության տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող բանավեճերում դատավորների այլընտրանքային կարծիքներին տեղեկանալու հնարավորությունից։
Իշխանություններին կոչ ենք անում հետ կանգնել այդ վտանգավոր նախաձեռնությունից, իսկ խոսքի ազատությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ տալ համապատասխան գնահատական։
Հայտարարությունը բաց է ստորագրման համար։
1. Սաթիկ Սեյրանյան-Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր
2. Արամ Աբրահամյան- «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
3. Արմենիկա Կիվիրյան- NEWS.am կայքի գլխավոր խմբագիր
4. Բագրատ Եսայան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն
5. Սոնա Տռուզյան- «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար
6. Վահե Սարգսյան- «Երկիր» թերթի և Yerkir.am-ի գլխավոր խմբագիր
7. Սևակ Հակոբյան-Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
8. Աստղիկ Մաթևոսյան-AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր
9. Տաթև Այվազյան-Armday.am կայքի խմբագիր
10. Փայլակ Ֆահրադյան-Irakanum.am կայքի խմբագիր
11. Ժաննա Ծառուկյան-LIVEnews.am, գլխավոր խմբագիր
12. Անժելա Թովմասյան-«Հայելի» ակումբի գլխավոր խմբագիր
13. Գևորգ Էմին-Տերյան-Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր
14. Նարեկ Գալստյան- 24news.am կայքի տնօրեն
15. Քնար Մանուկյան-«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր
16. Անժելա Նալբանդյան-PARA TV փոխտնօրեն
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը