06 08 2021

Լրագրողներիդ կերպարի տակ թաքնված վարձկաններ կարող են մտնել ԱԺ. Կարեն Անդրեասյանը՝ ԱԺ-ում ԶԼՄ-ների նոր սահմանափակումների մասին



Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը նորմալ է համարում 8-րդ գումարման ԱԺ-ում լրագրողների գործունեությունն ու տեղաշարժը սահմանափակող ԱԺ աշխատակազմի նոր որոշումը, ավելին համարում է՝ որքան էլ լրագրողը պրոֆեսիոնալ լինի, անկախ նրա արդյունքից՝ պետք է պատժվի ակրեդիտացիօայի մերժումով, եթե մինչ այդ խախտել է , օրինակ, սույն որոշման պայմաններից  որևէ մեկը:

Ինչու է կիսում տոտալ սահմանափակումները՝ այս հարցին նախկին ՄԻՊ, ներկայիս ԱՆ Կարեն Անդրեասյանը մեղմ ասած՝ աբսուրդային պատասպխան հնչեցրեց.

Խոսքի ազատությունը կամ լրագրությունը բացարձակ արժեք չեն, և եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, պետք է հարգենք։ Դա մեր պետության պաշտպանության հարցն է։

«Հիշեք, թե ով էր Նաիրի Հունանյանը և ինչերի էր նա ընդւոնակ Եթե կարող է որոշակի ազատ շարժի դեպքում լինել լրագրողների կերպարի տակ թաքնված վարձկաններ, և նույնիսկ նրանցից պետք է պաշտպանել, ուրեմն մենք պետք է հավատանք անվտանգության կարգին»,- հայտարարեց Անդրեասյանը:

 Լրագրողները վրդովվեցին այն փաստից, որ արդարադատության նախարարը զուգահեռներ տարավ իրենց և Նաիրի Հունանյանի միջև։ Նրանք նշեցին. «Նա տեռորիստ էր, ի՞նչ վտանգ ենք մենք հիմա ներկայացնում Ձեզ համար՝ Ձեր կողքին կանգնած։ Անգամ նախկին իշխանությունների՝ լրատվամիջոցների հանդեպ, այսպես կոչված, ռեպրեսիաների տարիներին, նման սահմանափակումներ գոնե Ազգային ժողովում չկային»։

«Եթե կա անվտանգության սպառնալիք, ես հաշտ եմ սահմանափակումների հետ, բայց դա պետք է արվի այնպես, որ չխանգարի լրագրողների ողջամիտ աշխատանքին»,-ասաց նախարարը  հավելելով՝ ազգային, պետական անվտանգության համար աշխարհի ամենաքաղաքակիրթ երկրներում էլ լինում են սահմանափակումներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ