Եթե վերջին մի քանի ամիսների ընթացքում համայնքի ղեկավարների պաշտոնակատարների հետ կապված այս պատմությունը չլիներ, հավանաբար զուտ տեխնիկական հարցը նաև քաղաքականի չէր վերածվի։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Համայնքի ղեկավարի կողմից մեկ ամսից ավելի ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում, մինչև դրա առաջացնող հանգամանքների վերացումը, վերջինիս լիազորությունների կատարումը դրվում է համայնքի ղեկավարի տեղակալի վրա, իսկ այդ պաշտոնը թափուր լինելու դեպքում մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այսինքն համայնքները մեկ տեղակալից ավելի են լինում, և եթե մեկ տեղակալն անհնար է, էն մյուսի վրա դրեք, ինչի՞ համար եք պաշտոնակատար նշանակում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը