«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական սյունեցի պատգամավորները Փաշինյանի այցի ժամանակ փորձել են «փուռը տալ» մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, որին եկվոր են համարում ու առաջին օրվանից թարս աչքով նայում, քանի որ ժամանակին Փաշինյանին դեմ համայնքապետերը նրա հետ ջերմ հարաբերություններ ունեն։
ՔՊ-ականները մի քանի դրվագ են բեմադրել՝ փորձելով ցույց տալ մարզպետի նկատմամբ տեղացիների դժգոհությունը։ Օրինակ, Ագարակ այցի ժամանակ, երբ Փաշինյանն ագարակցիների հետ զրույցն ավարտել է, նրան է մոտեցել պատգամավոր Դավիթ Դանիելյանը և մատնացույց արել մի քանի մետր հեռու կանգնած մի խմբի, թե մարզի կուսակցականներն են: Փաշինյանը զարմացել է՝ ինչի՞ են կուսակցականները ժողովրդից առանձին կանգնել, ժողովրդի մաս չե՞ն։
Մեր աղբյուրն ասում է, որ պատգամավորը փորձել է հասկացնել, թե նրանք մարզպետի «հետ չունեն», դրա համար մոտ չեն գալիս վարչապետին։ Իսկ Ալվանքից մի կուսակցական էլ սկսել է բողոքել մարզպետից` ասելով, թե նա չի եկել իրենց գյուղ, տեղյակ չէ, որ ջրի խնդիր կա։ Փաշինյանը կոշտ ընդհատել է, ասելով՝ ես լավ գիտեմ, թե ով ոնց է աշխատում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը